• English
  • Հայերեն
ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ներկայացուցիչ
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստան - ԵԱՀԿ
  • Տեղեկատվություն
    • Ելույթներ
    • Մամուլի հաղորդագրություններ

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևին

19 մայիսի, 2021

Մայիսի 19-ին ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ ԱՀՖ նիստը՝ նվիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) 1325 բանաձևին՝ զինված և անվտանգության ուժերում կանանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցության վրա շեշտադրմամբ: 

Նիստին որպես բանախոսներ մասնակցեցին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ և ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների նախագահ դեսպան Մհեր Մարգարյանը, Շվեդիայի զինված ուժերի հրմանատարի տեղակալ գեներալ Լաուրա Սվոն Վրեդեն, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի՝ գենդերային հարցերով ավագ խորհրդական Ամարսանա Դարիսուրենը, «Հավասարության սերունդ» ֆորումի գլխավոր քարտուղար և հատուկ հանձնարարություններով դեսպան Դելֆին Օն և ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ավագ լեյտենանտ Աշխեն Սավթալյանը: 

ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվեցին ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների ՀՀ նախագահության գերակայությունները և արդյունքները: Կարևորվեց զինված հակամարտություններում կանանց ու աղջիկների պաշտպանության ամրապնդումը, ինչպես նաև կանանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցությունը խաղաղ գործընթացների բոլոր փուլերում: Անդրադարձ կատարվեց ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված ՀՀ ազգային գործողությունների ծրագրին, որը նախատեսում է համակարգված գործողություններ՝ ուղղված անվտանգության ոլորտում կանանց դերի բարձրացմանը, հակամարտության գոտում ապրող կանանց պաշտպանության ապահովմանը, ինչպես նաև խաղաղության պահպանման և խաղաղաշինության գործում նրանց մասնակցությանը։ Մասնակից պետություններին ներկայացվեցին նաև ՀՀ ՊՆ ջանքերը՝ ուղղված ՀՀ զինված ուժերում կանանց ներկայացվածության ընդլայնմանը: 

Նիստին անդրադարձ կատարվեց անվտանգության ուժերում կանանց լիարժեք, հավասար և իմաստալից մասնակցության ապահովմանն աջակցելու նպատակով  ԵԱՀԿ կողմից իրականացվող ծրագրերին ու այս առումով առկա  մարտահրավերներին, ինչպես նաև ԵԱՀԿ մասնակից պետություններում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացման գործընթացին: 

ԵԱՀԿ մասնակից պետությունները բարձր գնահատեցին ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևին նվիրված նիստ գումարելու ԵԱՀԿ ԱՀՖ ՀՀ նախագահության նախաձեռնությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Հադիկգասսե 28, 1140 Վիեննա, Ավստրիա
Հեռ.` +43 1 522 74 79

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: